Հանքարդյունաբերության ամբիոնի պատմությունը սկսվում է 1997 թվականից, երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրում ստեղծվեց Ընդերքաբանության ամբիոնը: 2011 թվականի մայիս ամսից Ընդերքաբանության ամբիոնը և Մետալուրգիայի ամբիոնը միաձուլման միջոցով վերակազմակերպվել են Ընդերքաբանության և մետալուրգիայի ամբիոնի: 2013 թվականի փետրվար ամսին Ընդերքաբանության և մետալուրգիայի ամբիոնը բաժանման եղանակով վերակազմակերպվեց Ընդերքաբանության և շինարարության ամբիոնի ու Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի: 2024 թվականի փետրվար ամսից Ընդերքաբանության և շինարարության ամբիոնը վերանվանվեց Հանքարդյունաբերության ամբիոն:
Ամբիոնը ղեկավարել են ՀՊՃՀ երևանյան կրթահամալիրի Ընդերքաբանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նիկոլայ Արսենի Գրիգորյանը (1997-2004թթ., հասարակական հիմունքներով), դասախոս Ալբերտ Հմայակի Ստեփանյանը (2004-2011թթ.), դասախոս Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանը (2011-2013թթ.), տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Սերգեյի Գասպարյանը (2013թ. փետրվար-օգոստոս), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեյա Սամվելի Աղամյանը (2013-2023թթ.): 2023 թվականի ապրիլ ամսից առ այսօր ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Լուսինե Սուրիկի Բալասանյանը:
Հանքարդյունաբերության ամբիոնում ներկայումս աշխատում են 2 տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1 տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ և 8 դասախոս:
Հանքարդյունաբերության ամբիոնը թողարկում է ճարտարագիտության բակալավրեր երկու կրթական ծրագրերով:
Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում.
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման, մշակման և հանքային հումքի հարստացման տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների կիրառման և նախագծման, այդ թվում և քոմպյութերային նախագծման բնագավառում:
Օգտակար հանածոների հարստացում.
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ օգտակար հանածոների վերամշակման և հանքային հումքի հարստացման տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների կիրառման և նախագծման, այդ թվում և համակարգչային նախագծման բնագավառում: