Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 2004 թվականից՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում երևանյան կրթահամալիրի «Ընդերքաբանություն և մետալուրգիա» դեպարտամենտի «Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի մասնաճյուղի ստեղծմամբ։
2014-2024թթ. այն գործել է որպես ՀԱՊՀ (ՀՊՃՀ) Կապանի մասնաճյուղի Ճյուղային տնտեսագիտության և կառավարման ամբիոն։ 2024 թվականից վերանվանվել է Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնի։
2014 թվականից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է տ.գ.թ., ասիստենտ Լիլիթ Գարսևանի Եղիազարյանը։
Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնում ներկայումս աշխատում է 1 տ.գ.թ., ասիստենտ և 3 դասախոս։
Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնը թողարկում է տնտեսագիտության բակալավրեր «Տնտեսագիտություն» մասնագիտության «Տնտեսագիտություն» կրթական ծրագրով («Լեռնամետալուրգիայի ճյուղում» ոլորտային ընտրությամբ)՝ առկա և հեռակա ուսուցմամբ:
«Տնտեսագիտություն» կրթական ծրագիրը նպատակ ունի պատրաստել տնտեսագետներ ՀՀ տնտեսության լեռնամետալուրգիական կազմակերպությունների տնտեսվարման տարբեր ֆունկցիոնալ ուղղվածության խնդիրների առաջադրման և լուծման համար, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների տնտեսվարման և զարգացման համար։
Լիլիթ Գարսևանի Եղիազարյան | Ամալյա Արմենի Գալստյան | |
Տեխն. գիտ. թեկնածու, ասիստենտ Ամբիոնի վարիչի պաշտոնակատար |
Դասախոս | |
Սոնա Գուրգենի Բաղդասարյան | Մարգարիտա Վարոսի Վեզիրյան | |
Դասախոս | Դասախոս | |