Ապրիլի 12-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Կապան քաղաքի և հարակից գյուղական համայնքների դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին:
Նախ մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում աշակերտների և նրանց ուղեկցող մանկավարժների հետ, որի ժամանակ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն, դոցենտ Արթուր Կոստանդյանը ողջունեց ներկաներին ու ներկայացրեց ուսուցանվող մասնագիտությունները, մասնաճյուղի ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը:

Ելույթ ունեցավ նաև գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը` վստահեցնելով ապագա դիմորդներին, որ Կապանի մասնաճյուղում ստեղծված են ճարտարագիտական բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Այնուհետև դիմորդների համար շրջայց կազմակերպվեց մասնաճյուղում` հնարավորություն ընձեռելով նրանց անձամբ տեսնելու ուսուցման պայմանները, լաբորատորիաները, գնահատելու ուսուցման կազմակերպման պայմաններն ու հնարավորությունները:

Leave a Comment