<018թ.-ի փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության հաշվետու համաժողովը: Համաժողովի օրակարգում ընդգրկված էր 7 հարց. արհեստակցական կազմակերպության 2018թ.-ի կանոնադրական և ֆինանսական գործունեության ստուգումների վերաբերյալ Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, Կազմակերպության 2018թ.-ի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը, Կազմակերպության 2018թ.-ի տարեկան բյուջեի կատարողականի և 2019թ.-ի տարեկան բյուջեի նախահաշվի նախագծի հաստատումը, Կազմակերպության ծրագրերի` 2019թ.-ին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալների  բաշխումը, Կազմակերպության արհկոմիտեի փոփոխված կազմի և Կազմակերպության լոգոտիպի հաստատումը: Նախ զեկուցումով հանդես եկավ Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ռաիսա Իսրայելյանը, ով ներկայացրեց Կազմակերպության 2018թ.-ի կանոնադրական և ֆինանսական գործունեության ստուգումների վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվությունը: Այնուհետև արհեստակցական կազմակերպության 2018թ.-ի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Գայանե Գալստյանը, ով հանգամանալից ներկայացրեց իրականացված աշխատանքները` կարևոր ձեռքբերումներից ընգծելով ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության ծրագրերի կանոնակարգ»-ի ընդունումը և ծրագրերի մեկնարկը: Ելույթ ունեցան Կազմակերպության անդամներ՝ մասնաճյուղի տնօրեն Արթուր  Կոստանդյանը,  ԾՄԱ և ԿԿ բաժնի պետ Արամ Գրիգորյանը, ԲԳ և ՏՀ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Անահիտ Այվազյանը,  ովքեր բարձր գնահատեցին արհեստակցական կազմակերպության տարեկան գործունեությունը: Արհեստակցական կազմակերպության նախագահ Գ. Գալստյանը համաժողովի քննարկմանը ներկայացրեց նաև օրակարգային մյուս հարցերը: Համաժողովը միաձայն հաստատեց Կազմակերպության տարեկան գործունեության մասին հաշվետվությունը, Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, 2018թ.-ի բյուջեի կատարողականը և 2019թ.-ի բյուջեի նախահաշիվը, Կազմակերպության ծրագրերի` 2019թ.-ին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, արհկոմիտեի փոփոխված կազմը և Կազմակերպության լոգոտիպը: