Սեպտեմբերի 19-ին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հյուրերն էին Կապանում տեղակայված N զորամասի 1-ին ՀԳմ-ի  մի խումբ սպաներ և զինվորներ նույն գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Կ.Բ. Գևորգյանի ղեկավարությամբ:
Համաձայն ՀՀ ՊՆ և ԿԳ նախարարների համատեղ հրամանների մայոր Կ. Գևորգյանի կողմից անցկացվեց «Սրբագրություն» խորագրով «Արիության դաս», որի ընթացքում ուսանողներին ներկայացվեց զորամասի անցած մարտական ուղին, հայրենիքի պաշտպանության գործում իրենց արիությամբ աչքի ընկած զինծառայողներին, հայ ժողովրդի և նրա զինական ուժի հաղթական ավանդույթները: Այնուհետև N զորամասի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին: Հանդիպման վերջում մասնաճյուղի ուսանողները զինծառայողներին մաղթեցին խաղաղ և անվտանգ ծառայություն:

Leave a Comment