Նոյեմբերի 16-ին՝ Ուսանողության միջազգային օրվա նախօրեին, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը, մի խումբ դասախոսներ և ուսանողներ նշեցին Ուսանողների միջազգային օրը, որի հիմնակա

ն նպատակն ուսանողներին ակտիվության մղելն էր՝ իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելը: Բացման խոսքով ներկայացավ տնօրենը, ով ևս մեկ անգամ շեշտեց ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

Միջոցառման ընթացքում եղան հետաքրքիր անակնկալներ և խաղեր: «Ստեղծագործական ձիրք ունեցող լավագույն ուսանող» մրցանակը տրվեց ԿՆ 63 ուսանող Գոռ Եփրեմյանին, ով հանդես եկավ հեղինակային բանաստեղծություններով: «Լավագույն պարող ուսանողուհի» և «Լավագույն պարող ուսանող» մրցանակներին արժանացան ԿՏ54 խմբի ուսանողուհի Մարի Հովհաննիսյանը և ԿԼ 52 խմբի ուսանող Դավիթ Հակոբյանը: «Լավագույն բաժակաճառ» մրցանակը ստացավ ԿՏ 74 խմբի ուսանող Արման Հարությունյանը: Խաղի հաղթող ճանաչվեց ԿԼ82 խմբի ուսանող Միքայել Իսրաելյանը, ով որպես մրցանակ ստացավ աֆորիզմների գիրք: Երեկոյի գլխավոր մրցանակը Կապանի մասնաճյուղի «Miss ուսանող 2018»-ն էր, որին արժանացավ ԿՀ 81 խմբի ուսանողուհի Ջուլիետտա Ալեքսանյանը:

Երեկոյի վերջում ուսանողները խորին շնորհակալություն հայտնեցին «Հումանիտար առարկաների և մարմնակրթության» ամբիոնի վարիչ -Քրիստինա Մարգարյանին և տնօրինությանը՝ միջոցառումը հետաքրքիր և բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Leave a Comment

two + 11 =