2023թ. դեկտեմբերի 21- ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ են այցելել Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ներկայացուցիչներ՝ Սերգեյ Անոտալիի Չաշիխինը և Վլադիմիր Անատոլիի Շերյաևը՝ Հայաստանում «Русский Дом»-ի Կապանի ներկայացուցիչ Լյուդմիլա Աղախանյանի ուղեկցությամբ:
Խմբի անդամները ՝ Սյունիքում բացվող գլխավոր հյուպատոսարանի գործունեության շրջանակներում ներկայացրեցին հեռանկարային ծրագրեր՝ կապված կրթական և հումանիտար փոխհարաբերությունների հետ:
Խոստացան աջակցել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի և Ռուսաստանի դաշնության բուհերի միջև դասախոսների և ուսանողների փոխանակման գործընթացներին, ինչպես նաև Կապանի մասնաճյուղի և <ԳեոՊրոՄայնինգ> լեռնահանքային ընկերության հետ սերտ համագործակցությանը :
Լյուդմիլա Աղախանյանը առաջարկեց մասնաճյուղում ցուցադրել ֆիլմ նվիրված Լենինգրադի ապաշրջափակմանը և ուսանողների մասնակցությամբ կազմակերպել վիկտորինա Ռուսաստանի դաշնությունում հունվարի 25-ին նշվող ուսանողության օրվա առիթով <Татьянин день>: